Հովհաննես Ժամկոչյանի մենամարտը Երևանում հարցականի տակ էր բռնցքամարտիկի հիվանդության պատճառով![]() 6 սեպտեմբերի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Երևանում իմ մենամարտը հարցականի տակ էր, քանի որ ժամանելով Հայաստան, ես հիվանդացա: Մարզումների փոխարեն ես բժշկի էի գնում: Սակայն, բարեբախտաբար, ես ապաքինվեցի ու դուրս եկա ռինգ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտիկ Հովհաննես Ժամկոչյանը, որը սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Միխայիլ Գոգոաշվիլիին (Վրաստան): Բռնցքամարտիկը մարզվում է Բելգիայում և Հայաստան էր ժամանել մենամարտից մեկ շաբաթ առաջ: Ըստ նրա, Բելգիայում նա լավ հավաք էր անցկացրել, սակայն, չէր սպասում ,որ վաղաժամ կհաղթի: «Գուցե պատճառն այն էր, որ հիվանդությունից հետո ես ֆիզիկապես դեռ լավ պատրաստ չէի և ցանկանում էի մենամարտը վաղաժամ ավարտել: Իսկ ընդհանրապես, մենամարտն ու երեկոն դինամիկ էին, ես ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին աջակցության համար»: Ժամկոչյանը սեպտեմբերի 7-ին կմեկնի Բելգիա, որտեղ կսկսի նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը կանցնի Մադրիդում հոկտեմբերի 8-ին: «Մենամարտը 12-ռաունդանոց կլինի: Իմ մրցակիցը կլինի փորձառու իսպանացի բռնցքամարտիկ: Ես ամեն ինչ կանեմ հաղթանակի համար և կաշխատեմ հաղթել նրան»,-ասել է Ժամկոչյանը: Հովհաննես Ժամկոչյանը 29 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և 23-ում հաղթանակ տարել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |