Թբիլիսիում կկանգնեցվի «Միմինոյի» հերոսների, Զուրաբ Ծերեթելու հեղինակած, հուշարձանը![]() 6 սեպտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի Հավլաբարի շրջանի պուրակներից մեկում հուշարձան կկանգնեցվի «Միմինոյի» հերոսներին: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին այսօր «Ախալի թաոբա» թերթին տված հարցազրույցում ասել է Սոսո Աբզիանիձեն, որը հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսերն է: Ըստ Աբզիանիձեի, հուշարձանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Պուրակում կկանգնեցվեն Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյանի, Իվան Վոլոխովի արձանները, որոնց դերերը ֆիլմում կատարել են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզիկ Մկրտչյանը, Եվգենի Լեոնովը, իսկ չորրորդը կլինի ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի արձանը: Հուշարձանի հեղինակն է հայտնի վրաց քանդակագործ ու նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: Աշխատանքները Վրաստանին են փոխանցվել անհատույց: Աբզիանիձեն հայտնել է նաև, որ բացման արարողությանը կժամանեն Ծերեթելին, Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաև հայտնի դերասանի Ռուսաստանում բնակվող զարմիկ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Նույն երեկոյան Թբիլիսիի ֆիլհարմոնիայում տեղի կունենա Վախթանգ Կիկաբիձեի համերգը: Նշենք, որ երկու ամիս առաջ Դիլիջանում նույնպես կանգնեցվեց «Միմինոյի» կերպարների՝ Վալիկոյի, Ռուբիկի և Իվանի հուշարձանը: Արարողությանը մասնակցեց վրացական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Կիկաբիձեն: Այն ժամանակ էլ Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուան լրագրողներին Թբիլիսիում հայտարարեց, որ «հուշարձանն ընդգծում է մարդկանց անկեղծ բարեկամությունը և նմանատիպ հուշարձան կկանգնեցվի նաև Վրաստանում»: Գեորգի Դանելիայի կինոկատակերգությունը էկրաններին բարձրացավ 1977թ. և դասվում է խորհրդային կինոյի դասական ֆիլմերի շարքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |