Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրենց հաշիվը համալրել Telcell-ի միջոցով 6 սեպտեմբերի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Սկսած սեպտեմբերի 6-ից Telcell ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշվետեր հաճախորդներին ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց բանկ այցելելու: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Telcell վճարային համակարգը մշակել և ներդրել է հաշիվների համալրման շուրջօրյա ծառայություն: Ծառայությունն անվճար է և հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով: «Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը: Մենք վստահ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս մեզ, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ` այլընտրանքային դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրմարկղային ցանցերին և բանկոմատներին», - նշեց «Թել-Սել» ՓԲԸ մարքետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը` մեկնաբանելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության սկիզբը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն իր հերթին հավելել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական և հաճախորդների շահերին միտված մեթոդներով: «Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է` ուղղված Բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը»,- ասել է նա: TelCell համակարգի տերմինալների միջոցով հաշիվների համալրման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարինէ ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվաընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |