Սուսաննա Հարությունյանը Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմում է![]() 6 սեպտեմբերի 2011 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների և կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի կազմում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Տարբեր տարիներին նա եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի և մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ: ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող և կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայություն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |