Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա հոկտեմբերին Երևանում 6 սեպտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, հայ-քուվեյթական տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի հայկական կազմի նիստը: Ինչպես նշվում է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ, նիստում քննարկվեցին հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ պաշտոնական հանդիպումների և բարձր մակարդակով այցելությունների ընթացքում քուվեյթական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ. Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Արմեն Գևորգյանը կարևորեց հանձնաժողովի նիստի ընթացքում կոնկրետ ոլորտներում գործնական ծրագրերի քննարումը: Երկկողմ համագործակցության առումով հեռանկարային են համարվում էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղավիացիայի, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներ: Նիստի շրջանակում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործարար և ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրությանը: Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, և վերջինիս շուկան բաց է նաև հայկական արտադրատեսակների համար: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |