Բաթումում ձերբակալված հայերին երկու շաբաթ պահել են մեկուսարանում և ազատ արձակելPanARMENIAN.Net - Աջարիայի մայրաքաղաք հանգստի ժամանած հայ զբոսաշրջիկները, որոնք բերման էին ենթարկվել ոստիկանություն Բաթումի Սբ Երրորդության եկեղեցու քահանա հայր Գեորգիին ֆիզիկական և բարոյական վիրավորանք հասցնելու համար, ազատ են արձակվել Բաթումի դատարանի որոշմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ԱԳՆ-ում: Հայ զբոսաշրջիկները երկու շաբաթ գտնվել եմ Բաթումի թիվ 3 մեկուսարանում: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի ու Մանթաշևի փողոցների հատման վայրում, երբ հայր Գեորգին իր եղբոր հետ գնում էր Բաթում ժամանած Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդի հետ հանդիպմանը: Հայր Գեորգին հեռախոսազրույցում կատարվածի վերաբերյալ ասել է, որ զբոսաշրջիկները երիտասարդներ են, որոնք սխալ են թույլ տվել, որն Եկեղեցին արդեն ներել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |