ՄԱԿ-ը կօգնի Լիբիային ընտրությունները կազմակերպելու հարցում![]() 7 սեպտեմբերի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել հետճգնաժամային շրջանում մի շարք խնդիրներ լուծելու համար, ներառյալ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, արդարադատության և ազգային հաշտեցման ապահովումը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը, հաղորդում է vesti.ru-ն: Նրա խոսքով, ԱԱԽ ղեկավարությունն արդեն հստակ նշել է մի քանի գերակայություններ, որոնք վերաբերվում են ՄԱԿ կողմից օգնությանը: Մասնավորապես, դա ենթադրում է ազատ և ժողովրդական ընտրություններ նախապատրաստելու և անցկացնելու հարցում աջակցության ցուցաբերում: Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հանդիպումներ է անցկացրել Լիբիայի տարբեր հասարակական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ, այցելել ոստիկանական տեղամասեր, տեղի բանտ, որտեղ զրուցել է բանտարկյալների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |