Վլադիմիր Վայս. Ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ կարող են դուրս գալ Իռլանդիան, Ռուսաստանն ու Հայաստանը![]() 7 սեպտեմբերի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - «Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին գերազանց խաղի առթիվ: Նրանք շատ ավելի ուժեղ էին, հատկապես երկրորդ խաղակեսում: Մեր խմբում նախկինի պես ոչինչ պարզ չէ, սակայն, մենք այլևս շանս չունենք, եզրափակիչ փուլ կարող են դուրս գալ Իռլանդիայի, Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականները, գտնում է Վլադիմիր Վայսը: Հայաստանի հավաքականի գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Թիմերի առաջին հանդիպումը, որն անցավ Երևանում 2010թ. հոկտեմբերի 8-ին, նույնպես ավարտվեց հօգուտ Հայաստանի: Այն ժամանակ հայ ֆուտբոլիստները հաղթեցին 3:1 հաշվով, հետաքրքրական է, որ այն ժամանակ նույնպես գոլեր խփեցին Մովսիսյանը, Մխիթարյանը և Ղազարյանը: Վարդան Մինասյանի սաները վաստակեցին 14 միավոր և Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի B խմբում բարձրացան 3-րդ տեղը: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որը ոչ ոքի խաղաց Իռլանդիայի հետ՝ 0:0 և վաստակեց 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |