NASA -ի վեբ-ծրագրի միջոցով հնարավոր է ուսումնասիրել տիեզերքը 3D ֆորմատով![]() 7 սեպտեմբերի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - NASA-ն ստեղծել է բրազուերի հիմքի վրա գրված վեբ-ծրագիր, որը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքը, լուսինը, աստերոիդները և արեգակնային համակարգի այլ օբյեկտները իրական ժամանակում՝ եռաչափ ֆորմատով։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Այս ծրագիրը կոչվում է «Աչքերը Արեգակնային համակարգի վրա»։ Այն օգտագործում է վիդեոխաղերի տեխնոլոգիան և NASA-ի տվյալները, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց կառավարել տեսադաշտը՝ սեղմելով և տեղաշարժելով մկնիկը։ «Սա առաջին անգամ է, որ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել ամբողջ արեգակնային համակարգը, ինչպես նաև NASA-ի առաքելությունները, քանի որ ծրագիրը նաև ցույց է տալիս NASA-ի տիեզերանավերը»,- ասել է NASA-ն։ Ծրագիրը աշխատացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Unity Web Player-ը, որը անվճար փլագին է թե Mac, և թե Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակագիչների համար։ Այնուհետև կարելի է սկսել ուսումնասիրել տիեզերքը, մոլորակները, գիսաստղերը և աստերոիդները։ Բացի այս ամենից հնարավոր է ճամփորդել ետ՝ 1950-ականներ և առաջ՝ 2050՝ դիտելով ապագայում պլանավորված ծրագրերը։ Այս ամենը տեսնելու համար պարզապես անհրաժեշտ է ծրագրում փոխել ժամանակը, ուղղությունը և արագությունը։ Իսկ եթե օգտագործողն ունի եռաչափ դիտման համար նախատեսված ակնոց, ապա կարող է այս ամենը տեսնել եռաչափ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |