Արթուր Բաղդասարյանն ու Դաֆինա Գերչևան քննարկել են Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրերը![]() 7 սեպտեմբերի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Տիկին Գերչևան ներկայացրել է Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրի իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի կողմից կատարված աշխատանքի ընթացքը` նշելով, որ 3 սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են և առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Եվրամիության չափանիշներին լիովին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու կարևորագույն առաջնահերթությունն առավելագույնս սեղմ ժամկետներում կենսագործելու անհրաժեշտությունը: Հանդիպիման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՄԱԶԾ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |