Իրաքի քրդերը խնդրում են ամերիկյան զինվորականներին չհեռանալ երկրից

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող կիսաինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզային հայտարարել է այն մասին, որ Իրաքի զինված ուժերը չեն կարող ինքնուրույն ապահովել երկրի պաշտպանությունն առանց ամերիկյան ուժերի աջակցության:

«Իրաքի ԶՈՒ առայժմ ի վիճակի չեն ապահովել Իրաքի պաշտպանությունը, իսկ Իրաքի ՌՕՈՒ-ն ընդհանրապես ոչինչ չունի»,- ասել է Մասուդ Բարզանին, հաղորդում է BBC-ն:

Բարզանին կառավարում է Իրաքի հյուսիսային նահանգները, որոնք կազմում են քրդերի ինքնավար մարզը:

2008-ին Վաշինգտոնի և Բաղդադի կողմից կնքված համաձայնագրի համաձայն ԱՄՆ բոլոր զինված ուժերը պետք է դուրս բերվեն Իրաքից մինչև ներկա տարվա վերջ: Հիմա երկրում գտնվում են շուրջ 45 000 ամերիկյան զինվորականներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---