Ադրբեջանը նահանջում է. Բաքվում գտնում են, որ բանակցությունների ներուժը դեռ սպառված չէ

Ադրբեջանը նահանջում է. Բաքվում գտնում են, որ բանակցությունների ներուժը դեռ սպառված չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման ներուժը դեռս սպառված չէ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական –քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Նախագահն ասել է, որ եթե զգա, որ բանակցությունների ներուժը սպառված է, կամ դրանք ընթանում են զուտ հանուն բանակցելու, ապա ադրբեջանական կողմը կհրաժարվի բանակցություններից և կդիմի տարածքային ամբողջականությունը վերականգնելու այլ միջոցների»,-ասել է Հասանովը:

Ըստ Հասանովի, հակամարտության կարգավորումը պարզ բանաձև ունի, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա: Ավելի վաղ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան կարգավորման ուժային տարբերակին դիմելու մտադրության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---