Սարգիս Հովսեփյան. Euro-2012-ի ուղեգրի համար պայքարը B խմբում դեռ նոր է սկսվում![]() 7 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ Euro-2012-ի ուղեգրի համար պայքարը B խմբում դեռ նոր է սկսվում: Սեպտեմբերի 6-ին հայ ֆուտբոլիստները Ժիլինայում 4:0 հաշվով ջախջախեցին Սլովակիայի հավաքականին և 14 միավորով իրենց խմբում բարձրացան երրորդ տեղը: «Մենք բոլորս պատրաստ էինք այդ հանդիպմանը և գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու խաղալ առաջին 20 րոպեն: Մենք ինքներս թույլ տվեցինք սլովակներին հանդիպման սկզբում առաջատար լինել: Մենք գիտեինք, որ եթե նրանք հարձակվեն, ապա պաշտպանության մեջ սխալներ թույլ կտան: Այդպես էլ եղավ, և դա շատ լավ օգտագործեցին մեր հարձակվողները»,- նշել է Հովսեփյանը: Հայաստանի հավաքականի ավագը գտնում է, որ Սլովակիան նման պարտությունից հետո հաջորդ` Ռուսաստանի հետ հանդիպմանն անպայման կանի ամեն ինչ, որպեսզի հաղթի: «Այժմ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր խմբում միայն առաջին տեղի համար պայքարենք և Մակեդոնիայի ու Իռլանդիայի հավաքականների հետ վերջին երկու հանդիպումներում նույնպես դրական արդյունքի հասնենք»: Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին Երևանում, իսկ չորս օր անց հայ ֆուտբոլիստները Իռլանդիայում կանցկացնեն Euro – 2012 ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |