ԵվրոՀՀՊ. Իրանը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ԵվրոՀՀՊ. Իրանը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան իր տարածքում տեղակայի ԵվրոՀՀՊ ռադարը, նա կարող է չհավակնել Իրանի աջակցությանը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականութայն կոմիտեի փոխնախագահ Իսմաիլ Կոսարին:

Ըստ նրա, Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ ռադարի տեղակայման մասին որոշումը կարող է վատթարացնել Թեհրանի ու Անկարայի հարաբերությունները: «Թուրքիայի որոշումը ԵվրոՀՀՊ տեղակայելու մասին անցակալի հետևանքներ կունենա Անկարայի համար»:

Սեպտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում կտեղակայվի հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կայանը նախատեսվում է տեղակայել երկրի հարավ-արևմուտքում: Որոշումն այդ մասին ընդունվել է անցյալ տարի ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---