Երևանի կենտրոնական փողոցները սեպտմեբերի 11-ի առավոտյան փակ են լինելու տրանսպորտի համար

Երևանի կենտրոնական փողոցները սեպտմեբերի 11-ի առավոտյան փակ են լինելու տրանսպորտի համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի Հարապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:

Ոստիկանությունից հայցում են մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---