Հայ-չեխական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ![]() 7 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ նախագահ Կլաուսի եւ ՀՀ դեսպանի միջև: Նախագահ Կլաուսը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձևավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Չեխիայի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա չեխ-հայկական համագործակցության առավել ամրապնդման գործում: Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Պրահայի ամրոցում ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-չեխական տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային խնդիրներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |