Սեփական երեխաներին սպանած աղանդավոր կինը խմած էր

Սեփական երեխաներին սպանած աղանդավոր կինը խմած էր

PanARMENIAN.Net - Իր երկու երեխաներին խեղդամահ արած Ռոզա Ալոյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասել են Արարատ քաղաքի բնակիչները։ Նրանք պատմում են, որ երեկ Ռոզան սովորության համաձայն գնացել է «Եհովայի վկաների» ժողովին և այնտեղից վերադարձել հարբած։ Հարևանները նշում են, որ երեխաներին խեղդելիս կինը կարդացել է Քրիստոսի գալստյան մասին հատվածներ «Աստվածաշնչից»։ Ռոզայի հարևանները վստահ են՝ կինը անդամակցել է հենց «Եհովայի վկաներին» և ոչ թե մեկ այլ աղանդի։

Երեխաներին տեղափոխել են Վեդի քաղաքի դիահերձարան։ Հիվանդանոցի ընդունարանից հաստատում են, որ երեխաներին մայրը կախել է, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։

Երեկ գիշերը Ռոզա Ալոյանի բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին: Ռոզա Ալոյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---