Boeing ինքնաթիռների հաջորդ սերունը ներկայացվել է վիրտուալ 3D մոդելով![]() 7 սեպտեմբերի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Boeing ընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ 737 Explained-ը վիրտուալ տեսքով։ Այն պատրաստված է հազարավոր լուսանկարներից, որոնք մոդելին հաղորդում են եռաչափ տեսք։ Այս մասին հաղորդում է Microsoft ընկերության նորությունների կենտրոնը։ «737 Explained-ը լավագույն մարկետինգային գործիքներից մեկն է, այն թույլ է տալիս ցուցադրել ապագա գնորդներին նոր ֆունկցիաները և փոփոխությունները առանց հասցնելու նրան օդանավակայան»,- ասել է Boeing-ի մարկետինգի տնօրենը։ Boeing 737 մոդելը աշխարհի ամեանավաճառվող ինքնաթիռն է։ Այն մշտապես հաջողությունների է հասնում շարունակական ներդրումների շնորհիվ, որոնք պարունակում են վերջին տեխնոլոգիաները և նորարությունները։ 737 Explained վիրտուալ մոդելը աշխատում է Windows Azure համակարգով։ Այն կարող է պահել ավելի քան 20,000 բարձր որակի լուսանկարներ՝ համակցված ինքնաթիռի 32-gigapixel նկարով, Microsoft-ի ամպային սերվերների վրա։ Սրա շնորհիվ ապագա գնորդներն առանց օդանավայակայն հասնելու կարող են տեսնել ինքնաթիռը վիրտուալ ցանկացած պահի, ցանկցած վայրում և տարբեր սարքերից։ Դե իսկ Microsoft Silverlight Deep Zoom ծրագրի շնորհիվ նրանք կարող են 360 աստիճան շրջել՝ մանրամասն զննելով ինքնաթիռի մասերը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |