Հովհաննես Վարդանյանի ծնողները խնդրում էին որդուն բանակ տանել` իմանալով նրա խնդիրների մասի՞ն![]() 7 սեպտեմբերի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում պնդում են, որ 20-ամյա արդեն նախկին զինվոր Հովհաննես Վարդանյանը հոգեբանական խնդիրներ է ունեցել նախքան բանակ զորակոչվելը, ինչի մասին չեն հաղորդել ո'չ նա, ո'չ էլ նրա ծնողները: Ինչպես աղբյուրն է հաղորդել PanARMENIAN.Net ի թղթակցին, Հայաստանի 14-ից 18 տարեկան դեռահասները բժշկական քննություն են անցնում զինկոմիսարիատում և միշտ բժիշկների հսկողության տակ են: Գործակալության զրուցակցի խոսքով, անհրաժեշտության դեպքում զինվորը կարող է երկրորդ անգամ բժշկական քննություն անցնել: Սակայն, աղբյուրի խոսքով, Հովհաննես Վարդանյանն ինքը նախքան իր զորակոչվելը լավ բժշկական քննության էր ենթարկվել, և նրա զորակոչման մասին որոշումը ճիշտ էր: «Սակայն Վարդանյանը սահմանափակումներ ուներ, այսինքն` բանակում նրա գործողությունները ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակետից սահմանափակված էին: Զորակոչվելու ժամանակ ո'չ Հովհաննեսը, ո'չ նրա ծնողները որևէ բողոք չներկայացրեցին: Կա նաև նրա ծնողների դիմումը, որի համաձայն նրանք ժամանակին խնդրում էին իրենց որդուն բանակ տանել»,- ասել է աղբյուրը` ավելացնելով, որ զինվորի միայն մեկ տարվա ծառայությունից հետո հրամանատարական կազմը սկսեց տարօրինակություններ նկատել տղայի մոտ: Այս կապակցությամբ, նկատի ունենալով նրա վարքի փոփոխությունները, հուլիսի 24-ին Վարդանյանը մեկուսացվել էր հրամանատարական կազմի կողմից, որից հետո Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսեր էր ուղարկվել: «Դիսպանսերում անմիջապես նկատեցին տղայի շեղումները, որից հետո էլ նա Երևան ուղարկվեց: Հարկ է նաև նշել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Վարդանյանը ժառանգական հիվանդություն` շիզոֆրենիա է ունեցել, որը նրան փոխանցվել է մայրական գծով: Տեղեկություններ կան, որ նրա քեռու դուստրը նույնպես այդ հիվանդությամբ է տառապում»,- ասել է աղբյուրը: Հարկ է նշել, որ հավանական է, որ դա շիզոֆրենիայի թաքնված ձևն է եղել, որը ժամանակի ընթացքում է դրսևորվել: Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով: Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում` Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում: Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին: Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում: Նախկին զինվորի հայրը՝ Վարդան Վարդանյանը, պատմում է, որ 1991 թվականին ծնված իր որդին եղել է առողջ, զբաղվել է սպորտով, երկու անգամ ժամանակին անցել է բժշկական համապատասխան հանձնաժողովները: Նա զորակոչվել է բանակ 2010 թվականին, և ծառայել է հանգիստ մեկ տարուց ավել: Ապա հայրը զանգ է ստանում որդու ընկերներից, թե Հովհաննեսը վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: 17 օր հետո զանգ է ստանում, որ որդին գտնվում է Երևանում՝ հոգեբուժարանում: Այն դեպքում, երբ զինկոմիսարիատից հարազատներին տեղյալ չէին պահել, որ զինվորը հոգեբուժարանում է: Նույն կերպ զարմանում են հոգեբուժարանում, որ երիտասարդի ծնողները չեն գալիս որդու մոտ: Հրամանատարը Վարդան Վարդանյանի զանգերին չի պատասխանում, տեղեկանալով, թե ով է զանգողը: Ապա հայրը կապ է հաստատում նաև պաշտպանության նախարարության հետ, համապատասխան բաժին 3 դիմում է գրում, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նախկին զինվորի ծնողին փորձում են համոզել, որ այս հոգեկան վիճակում զինվորը հայտնվել է վախի արդյունքում, սակայն հայրը չի հավատում, քանզի մինչ այդ զանգ էր ստացել վիճաբանության մասին: Հայրը ցույց է տալիս տեսանյութում որդու մարմնի վրա եղած բռնությունների հետքերը, որոնք սպիացել են, սակայն երևում են, չնայած արդեն երկու ամսից ավել է անցել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |