Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը![]() 7 սեպտեմբերի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Այն նվիրված է Բրազիլիայի անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված են Բրազիլիայի հայ համայնքի, հայկական եկեղեցու, գաղութի վերաբերյալ լուսանկարներ և գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից Բրազիլիա գաղթած հայերի անուններ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ -ում հավատարմագրված դիվանագետներ, պետական այրեր, մտավորականներ ու արվեստագետներ: Ցուցահանդեսը կայանում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |