Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները բավական զարգացած են, բայց և աճելու տեղ կա 7 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 7-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Երկուստեք բարձր գնահատվեց համագործակցության մակարդակը, միաժամանակ կարևորվեց դրա խորացումն ու գործակցության նոր հեռանկարների բացահայտումը: Նշվեց, որ ֆրանսիական ընկերությունները բավական լուրջ ներկայացված ու հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես` ենթակառուցվածքների զարգացման բնագավառում գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |