Ստեփանակերտում բացվել է «Ավիս» առաջին բիզնես-կենտրոնը![]() 7 սեպտեմբերի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Ավիս» բիզնես-կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարևորել է մեր հանրապետությունում նման կարգի առաջին հաստատության հիմնադրումը` հույս հայտնելով, որ կենտրոնը էական դերակատարություն կունենա Արցախում ձեռներեցության զարգացման, նոր բիզնես կուլտուրայի տարածման, միջազգային առաջատար փորձի ներդրման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է բիզնես-կենտրոնների ցանցի զարգացման մեջ և ամեն կերպ կաջակցի այդ գործընթացին: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ և տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |