Ախորժակն աճում է. Վրաստանում առաջարկում են սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում օրենսդրության փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կառավարությանը թույլ կտան միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը, ինչպիսին է Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը, երկաթուղային ճանապարհը, էներգահամակարգը, հաղորդում է Վզգլյադը` հղում կատարելով վրացական «Պիրվելի»-ին: Նախագիծը պատրաստել են պատգամավորներ Զվիադ Կուկավան և Միխայիլ Ցկիտիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ասել է, որ բաժնետոմսերի 20-25 տոկոսը կարելի կլինի վաճառել Նյու-Յորքի, Վարշավայի և Լոնդոնի բորսաներում: Կառավարության նիստում նա ասել էր, որ դա «թույլ կտա զգալի ծավալի կապիտալ ներգրավել երկիր»: «Դա նոր աշխատատեղերի ստեղծման առումով նման քայլերի է խթանում նաև մեր մասնավոր ընկերություններին»,- հաղորդել է Գիլաուրին: Նրա խոսքով, ներդրողների վստահությունը Վրաստանի հանդեպ բարձր է: Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն, դա անհնար էր: Փոփոխությունները կդիտարկվեն մեկնարկած աշնանային նստաշրջանում: Ընդդիմությունը հանդես է գալիս պետության կողմից ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի վաճառքի դեմ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |