Հարութ Սասունյան. Թուրքիան չի կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի հատուցումից![]() 8 սեպտեմբերի 2011 - 09:02 AMT PanARMENIAN.Net - Հայերին պատկանող հողերի բռնագրավման համար Թուրքիայի Կենտրոնական բանկի ու Ziraat բանկի դեմ ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիների հայցի կապակցությամբ ԱՄՆ դաշնային դատարանը պահանջել է Թուրքիայից սեփականության իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր: Սակայկ, թուրքական իշխանությունները ուշացրեցին հարցման պատասխանը, ինչը նրանց բազմամիլիոնանոց տուգանքով է սպառնում, նշում է իր հոդվածում հասարակական գործիչ ու The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: «Թուրքական իշխանությունները չեն կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի համար պատասխանատվությունից»,-գրում է Սասունյանը իր «Թուրքիան կարող է վազել, բայց չի փախչի» հոդվածում»: Ըստ Սասունյանի, թուրքական բանկերը տուգանքի վճարման մասին սպառնալիքից հետո խնդրել են երկարացնել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև 2011թ. սեպտեմբերի 19-ը: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիներ 64 մլն դոլարի հայց են ներկայացրել երկու թուրքական բանկերի դեմ՝ պահանջելով հատուցել վնասը 1915թ. Ադանայում նրանց պատկանող հողերի բռնագրավման համար: Թուրքական կողմը, լրջորեն չմոտենալով հայցին, հայտարարեց այդ գույքի լիիրավ սեփականատիրության մասին: Այդ քայլից հետո ԱՄՆ քաղաքացիները հայցով դիմեցին ԱՄՆ Դաշնային դատարան, որն էլ միջնորդությամբ էր հանդես եկել մինչ ընթացիկ տարվա օգոսոտսի ավարտը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |