Sony ընկերությունը ներկայացրել է 4K պրոյեկտորը![]() 8 սեպտեմբերի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Sony ընկերությունը CEDIA (էլեկտրոնային դիզայնի) բիզնես-ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է VPL-VW1000ES 4K տնային կինոթատրոն պրոյեկտորը և հայտարարել է, որ այն հասանելի կլինի դեկտեմբեր ամսին 25 000 դոլար արժողությամբ։ Այս մասին հաղորդում է electronichouse.com-ը։ Sony-ն ասել է, որ պրոյեկտորը ցուցադրում է 4 անգամ ավելի պիքսելներով, քան 1080p մոդելի պրոյեկտորները և որ 4K-ն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեծ էկրանով action դիտել։ Sony-ն նաև նշել է, որ պրոյեկտորը կարող է էկրանը ցուցադրել համապատասխանաբար մինչև 200 դյույմ։ «Գնորդները սիրում են մոտ տարածությունից դիտել լայն էկրանները, որպեսզի ամեն ինչ ավելի մանրամասն տեսնեն։ 4K տնային կինոթատրոն պրոեյկտորով սա ավելի քան հնարավոր է»,- ասել է Sony Electronics տնային տեխնիկայի բաժնի փոխնախագահ Մայք Աբարին։ VW1000ES 4K տնային կինոթատրոն պրոյեկտորը կարող է ցուցադրել ցանկացած ձևաչափ SD, HD, 2D 3D. Sony-ն ասել է, որ իր VPL-VW1000ES 4K մոդելի պրոեյկտորը ընդամենը առաջինն է ապագայում թողարկվող 4K պրոյեկտորների շարքից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |