Սպանված զինվորների ծնողներից բացի կառավարության շենքի մոտ բողոքում են Դալմայի այգիների տերերը 8 սեպտեմբերի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության շենքի առջև բողքի ցույց են անցկացնում Դալմայի այգիների տերերը: Կառավարության որոշմամբ Դալմայի այգիները դեռևս 2004թ. հանձնվեցին քաղաքապետարանի տնօրինությանը, որն էլ իր հայեցողությամբ վաճառեց դրանք շինարարություն կատարելու նպատակով: Այնուամենայնիվ, ըստ կառավարության 1991թ. մարտի 5-ի որոշման, հողօգտագործողները, որոնք արդեն 10-15 տարվա ընթացքում վարձակալության հիմունքներով մշակում էին այգիները, դարձան այդ տարածքների սեփականատերերը, ուստի միայն նրանց համաձայնությամբ էր կարելի հողերի օտարման գործարք կնքել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Կարինե Ղազարյանը: Սակայն, ըստ նրա, կառավարության 2004թ. մեկ այլ որոշմամբ 1991թ. որոշումը ճանաչվեց ուժը կորցրած, արդյունքում քաղաքապետարանն, առանց զգուշացնելու քաղաքացիներին, վաճառեց հողերը, 750 հա անտառտարածքից թողնելով 256 հա: Իսկ այսօր այդ մարդիկ բողոքում են կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերադարձնել իրենց հողերը: Ավելին, ինչպես հաղորդել է Ռուզաննա Ղազարյանը, ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհուրդը ճանաչել է, որ դրանով Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություները: Երևանում կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան է ընթանում` կապված հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: Մոտ 50 մարդ` հիմնականում ծնողներ, մի գծի վրա են կանգնել` ձեռքերում բռնած բանակում սպանված զինվորների լուսանկարները: Հարկ է նշել, որ բողոքարարների թվում կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում զոհվածների ծնողների և ոստիկանության միջև ընդհարում եղավ, քանի որ ծնողները հրաժարվում էին ազատել կառավարության շենքի մուտքը: Փորձելով հանգստացնել ծնողներին` ոստիկաններն ասացին, որ ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց ակցիա անցկացնել, սակայն շենքի մուտքը պետք է ազատվի: Ի պատասխան ծնողներից մեկն ասաց, որ չի ազատի մուտքը, մինչև պատասխան չստանա: «Մենք ամեն հինգշաբթի կանգնում ենք այստեղ, իսկ նրանք ժպիտով անցնում են, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Նանա Մանուչարյանը: Նա պահանջել է նաև հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պատասխաններ ստանա: «Նրանք գումար են վաստակում մեր երեխաների արյան գնով և պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա: Հարկ է նշել, որ ծնողներից շատերը պնդում են, որ ապացույցներ և վկայություններ ունեն, թե ով և ինչպես է սպանել իրենց երեխաներին, սակայն, նրանց խոսքով, դատական գործերն այդպես էլ ոչնչի չեն հանգեցրել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |