Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆինանսական խնդիրները կաշխատի լուծել նոր նախագահ, գործարար Արթուր Հովհաննիսյանը 8 սեպտեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի յոթին տեղի ունեցավ հրաձգության հանրապետական ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը: Կազմակերպության նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը խոսեց կատարած աշխատանքների և անելիքների մասին: Ելույթի վերջում նա հրաժարականի խնդրանքով դիմեց ներկաներին: Պետիկյանն անկեղծորեն ասաց, որ ինքը անկարող է լուծել ֆեդերացիայի առջև ծառացած ֆինանսական հարցերը: Տեղի ունեցավ նոր նախագահի ընտրություն: Միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, գործարար Արթուր Հովհաննիսյանը: Նոր ղեկավարը ելույթում ասաց, որ իր համար անծանոթ է հրաձգության բնագավառը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |