Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-19-ը Բաթումիում կկայանան մինչև 18 տարեկան մարզիկների և մարզուհիների լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարեր: Նախատեսվում է, որ ստուգատեսում ուժերը կչափեն Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքիայի և Հայաստանի հավաքականները:

Հայաստանը կներկայացնի հանդբոլիստուհիների թիմ, որի կորիզը կկազմեն այն խաղացողները, ովքեր վերջերս մասնակցել են Վրաստանում կազմակերպված ուսումնամարզական հավաքին և միջազգային մրցաշարին:

Հայաստանյան մարզիկները և մարզուհիներն առաջիկայում նախապատրաստվելու են 2012-ի եվրոպական ստուգատեսներին: Նախատեսվում են Վրաստանի պատանեկան հավաքականի հետ երկուական փոխայցելություններ, համատեղ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ: Աշնանը Քութայիսում անցկացվելու է միջազգային մրցաշար, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները, հաղորդում է Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---