ԱՄՆ-ն սպառնացել է վետո դնել, եթե Պաղեստինը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնի անկախության հարցը![]() 9 սեպտեմբերի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Եթե Պաղեստինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնի իր անկախության ճանաչման հարցը, ԱՄՆ կարող է վետո դնել, քանի որ չի սատարում նման նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում: «Նախագահ Բարաք Օբաման հստակ ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ սատարում է պաղեստինցիների նախաձեռնությանը»,-նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ձգտում է երկարաժամկետ խաղաղության հասնել տարածաշրջանում: Ըստ Նուլանդի, Պաղեստինի անկախության ճանաչումը կհանգեցնի լարվածության աճին Մերձավոր Արևելքում, ինչն անկասկած ձեռնտու չէ ԱՄՆ-ին: «Մենք ձգտում ենք համաձայնության հասնել կողմերի միջև սեպտեմբերի վերջում Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»: ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև առճակատման նվազեցման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն կազմակերպում է Նեթանյահու-Աբբաս հանդիպումը: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում: 2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |