ReANIMANIA. Այս տարի սպասվում է հայ-թուրքական համագործակցություն

ReANIMANIA. Այս տարի սպասվում է հայ-թուրքական համագործակցություն

PanARMENIAN.Net - ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում կայանալու է հայ-թուրքական համագործակցություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին: Ծրագիրն իրականացվելու է 3 օր` սեպտեմբերի 15-ին, 16-ին և 18-ին: Թուրքիայից ժամանած անիմատորը, ռեժիսորը և պրոդյուսերը կհամագործակցեն իրենց հայ գործընկերների հետ: Համատեղ արտադարանքի թեմատիկան ընտրված դեռ չէ, և համագործակցողներն իրենք կընտրեն այն: Ըստ Քասունու, ծրագրի նպատակը համագործակցության եզրեր գտնելն է: «Մենք անիմացիոն հողի վրա իրար չգիտենք: Մենք իրենցից շատ ստուդիաներ ունենք, իսկ նրանք` ավելի ուժեղ տեխնիկա», ասաց Քասունին: Նա նաև գտնում է, որ արվեստը կոնֆլիկտներ կոտրող ուժն է, իսկ կինոն և մեդիան առաջնային ընկալվող երևույթներն են:

ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 14-19-ը: Փառատոնի շրջանակներում նախատեսված են պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, արտերկրից ժամանած մասնագետների կողմից դասախոսություններ և վարպետության դասեր: Այս տարի Երևանի Սիրահարների այգում կայանալու են անիմացիաների բացօթյա ծրագրեր:

Այն կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---