Մեդվեդևն ու Գյուլը Յարոսլավլում քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Յարոսլավլում բացված տնտեսական համաժողովւ շրջանակներում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Աբդուլլահ Գյուլը երկկողմ հանդիպում են ունեցել: Հանդիպմանը քննարկվել են մի շարք երիկողմ ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորման հարցը, հայտնում է Haberaktuel-ը:

Համաժողովից առաջ Գյուլը ոռւսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այժմ Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտի հաստատման գլխավոր խոչընդոտն է: Նա նշել էր նաև,որ Թուրքիան շահագրգռված է, որ «մերձակա տարածաշրջանում կայունություն ու բարեկեցություն հաստատվի»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---