ՊրոԿրեդիտ Բանկն առաջարկում է մինչև 12 տարի մարման ժամկետով բիզնես և գյուղատնտեսական վարկեր

ՊրոԿրեդիտ Բանկն առաջարկում է մինչև 12 տարի մարման ժամկետով բիզնես և գյուղատնտեսական վարկեր

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացնում է մինչև 12 տարի մարման ժամկետով բիզնես և գյուղատնտեսական վարկեր: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, բիզնես վարկերը նախատեսված են անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, շինարարության, սարքավորումների և ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Գյուղատնտեսական վարկերը հնարավորություն են տալիս ձեռք բերել հողատարածք, այգի, գյուղատնտեսական տեխնիկա, կառուցել ու վերանորոգել գոմեր, ջերմոցներ և ջերմատներ, ինչպես նաև կատարել գյուղատնտեսական նշանակության այլ ներդրումներ:

«Մենք վստահ ենք, որ մեր նոր երկարաժամկետ վարկերը հնարավորություն կտան նրանց սահմանել երկարաժամկետ բիզնես նպատակներ և կյանքի կոչել բազմաթիվ երկարաժամկետ բիզնես նախագծեր»,- նշել է Բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Աբրահամյանը:

Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը սկսած 10%–ից փոփոխվող և 12%–ից հաստատուն տոկոսադրույքով վարկերի դեպքում, մինչև 144 ամիս ժամկետով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---