Եգիպտոսի կառավարությունը կարող է հրաժարական տալ![]() 10 սեպտեմբերի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը կարող է հրաժարական տալ Կահիրեում անկարգությունների պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Մոտակա ժամերին նախարարների կաբինետն արտակարգ նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվեն իսրայելյան դեսպանատան շուրջ վերջերս տեղ գտած անկարգությունները: Բախումների պատճառ է դարձել բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր նախօրեին` ուրբաթօրյա աղոթքից հետո, երիտասարդական շարժումների կողմից` Իսրայելի հետ բոլոր հարաբերությունները խզելու պահանջով: Իսրայելի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ օգոստոսին հինգ եգիպտական սահմանապահներ սպանվեցին Սինայի թերակղզում իսրայելյան զինվորականների և պաղեստինյան մարտիկների միջև փոխհրաձգության ժամանակ: Եգիպտոսը Իսրայելին մեղադրեց իր քաղաքացիների սպանության մեջ և հետաքննություն պահանջեց: Իսրայելն ի պատասխան հայտարարեց, որ իր զինվորականները հանցակից չեն եգիպտացիների սպանությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |