Սյունիքի մարզում Տիգրան Սարգսյանը ծանոթացավ հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությանը![]() 12 սեպտեմբերի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիք կատարած եռօրյա այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի սեփականատերը 2008 թ. դեկտեմբերից համարվում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջել է կոմբինատով` ծանոթացել վերջինիս արտադրական գործունեությանը: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թ. հասցնել տարեկան 2,7 մլն տոննայից մինչև 3,5 մլն-ի: Այս նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում և հարստացուցիչ ֆաբրիկայի նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որը կավարտվի այս տարեվերջին: 2011 թ. օգոստոսի վերջին կոմբինատի հանքաքարի հանույթը կազմել է 1,8 մլն տոննա: Արտադրվել է 18 հազար 900 տոննա պղնձի և 428 տոննա մոլիբդենի կոնցենտրատ: Ներկայում կոմբինատում աշխատում է 912 աշխատակից՝ Ագարակ քաղաքի բնակչության 1/3-ը: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Քաջարան` տեղի պնղնձամոլբդենային կոմբինատ: Այն Քաջարանի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն տոննա հանքաքար: Ընկերությունն արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի ու պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ: Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում: Վարչապետը եղել է նաև Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի արդյունաբերական էմուլիսոն պայթուցիկների արտադրությամբ զբաղվող գործարանում, ծանոթացել այստեղ իրականացվող աշխատանքներին: Կառավարությունն այս տարեսկզբին որոշում էր կայացրել մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը: «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |