Եգիպտոսը վերականգնում է Մուբարաքի օրոք գործող օրենսդրությունը

Եգիպտոսը վերականգնում է Մուբարաքի օրոք գործող օրենսդրությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է վերականգնել չեղյալ հայտարարված բողոքների ու ցույցերի մասին նախկին օրենքները, հաղորդում է «Հաարեցը»:

Կառավարությունն որոշել է վերականգնել հանրահավաքների ու բողոքի ակցիաների անցկացումը: Օրենքների վերականգնման հիմնական պատճառ հանդիսացան զանգվածային անկարգությունները Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ: «Մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք հարևան Իսրայելի հետ»,-հայտարարել են իշխանությունները:

Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսում արտակարգ իրավիճակ հայտարարվեց Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման ու իրավապահների հետ բախման պատճառով:

Իսրայելի ու Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ օգոստոսին 5 եգիպտացի սահմանապահներ սպանվեցին Սինայի թերակղզում Իսրայելի զինվորականների ու Պաղեստինի գրոհայինների միջև փոխհրաձգության հետևանքով: Եգիպտոսը պահանջեց Իսրայելից քննել միջադեպը, իսկ Իսրայելը հայտարարեց, որ զինվորակնները կապ չունեն եգիպտացիների սպանության հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---