Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանի պլանը![]() 12 սեպտեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի պլանը, նշելով, որ ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Թուրքիային, հաղորդում է Zaman-ը: «Լիբերմանն այդքան մեծ դեր չունի միջազգային քաղաքականության մեջ, սակայն սեպտեմբերի 11-ի տարելիցի օրը ցանկանում եմ նշել, որ ահաբեկչության դեմ պայքարը հիմա գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- ասել է Դավութօղլուն, նկատի ունենալով քրդերի անջատողական կուսակցությունը, որին պատրաստվում է օգնել իսրայելական կառավարությունը: Դավութօղլուն կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին ուշադրություն դարձնել այն փաստին, որ երկրները հիշում են քրդական շարժման գոյության մասին միայն այն ժամանակ, երբ փորձում են ազդել Թուրքիայի վրա: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանն առաջադրել է պլան, որը ներառում է անհրաժեշտ միջոցներ` ուղղված «Թուրքիայի ագրեսիվ հռետորության» դեմ: Ծրագիրը կազմված է մի քանի փուլերից, որոնցից առաջինն իսրայելցիների համար նախազգուշացումների հրապարակումն է, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա: ԱԳՆ ծրագրի երկրորդ փուլը ներառում է համագործակցություն թուրքերի պատմական ախոյանների` հայերի և քրդերի հետ: Ըստ ունեցած տվյալների, Լիբերմանը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպել տեղի հայկական լոբբիի առաջնորդների հետ: Նախարարը պլանավորում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարության հետ` նրանց հետ բոլոր մակարդակներում կապերն ամրապնդելու նպատակով, մասնավորապես, ռազմական օգնության հարցերում: Լիբերմանի պլանի վերջին փուլը ենթադրում է վերահսկողության հաստատում և արագ արձագանք, հատկապես միջզագային ատյաններին իրազեկում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման ցանկացած դեպքի ժամանակ: Թուրքական ռազմական հրամանատարությունը մշակել է նոր ռազմածովային ռազմավարություն, որը կոչվում է «Բարբարոսայի գործողություն` Էգեյան վահան»: Այս ռազմավարության շրջանակներում թուրքական նավատորմը հեռացնելու է ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից և ուղորդելու է Միջերկրական ծովի արևելյան շրջան: Անկարան զգալի ուժեր է հավաքելու Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |