Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում քանդել են Մայր մզկիթը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում քանդել են Մայր մզկիթի պատմական շենքը հատուկ տեխնիկայի օգնությամբ: Մահմեդականների կենտրոնական հոգևոր վարչության փոխնախագահ, Մոսկվայի և ՌԴ Կենտրոնական շրջանի մուֆտի Ալբիր Ղրղանովը նշել է, որ մզկիթը հինմնահատակ քանդվել է: Նա տարակուսանք է հայտնել առ այն, որ մզկիթը քանդվել է հենց սեպտեմբերի 11-ին: «ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությունից ուղիղ 10 տարի անց, Մոսկվայում ևս ողբերգություն կատարվեց»,-Ղրղանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Ըստ «Մոսկոմնասլեդիե» կազմակերպության, որն անց է կացնում մեջիթի վերակառուցման աշխատանքները, ինչպես վերջերս պատմեց ՌԴ մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը, մայրաքաղաքի գլխավոր մզկիթը պատմական նշանակություն չունի: Մինչդեռ, 2008թ. հունիսի 30-ին «Մոսկոմնասլեդիե» կազմակերպության պատմամշակութային փորձագիտական խորհրդի նախագահությունը որոշեց դասել մզկիթը մշակութային ժառանգության օբյեկտներին, սակայն 2009թ. նոյեմբերին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: 2009թ. հունվարի 21-ին պատմամշակութային փորձագիտական խորհրդի որոշ անդամներ, այդ թվում մուֆտիների խորհրդի ներկայացուցիչ Ռավիլ Գայնուտդինը, պնդում են, որ դեռ մեջիթի կառուցման ժամանակ՝ նախորդ դարասկզբին, լուրջ շեղում է թույլ տրվել Մեքքայի ուղղությունից, ուր ուղղված են բոլոր մահմեդականների աղոթքները: ՌԴ կենտրոնական իսլամական կրոնական կազմակերպությունները, ինչպես օրինակ Մահեմադականների կենտրոնական հոգևոր վարչությունը, Իսլամական համաձայնության ռուսական ասոցիացիան խստորեն դատապարտել են պատմական մզկիթը քանդելու մտադրությունը:

Մզկիթը կառուցվել է 1904թ. հայտնի թաթար բարերար, վաճառական Սալիխ Երզինի միջոցներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---