Հաղթելով «Իմպուլսին»՝ «Ուլիսը» շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը Հայաստանի առաջնությունում![]() 12 սեպտեմբերի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Այս հանգստյան օրերին կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները: «Ուլիսը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Իմպուլսի» նկատմամբ և 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում 38 միավորով գտնվում է «Գանձասարը», իսկ «Փյունիկը», որն ունի 36 միավոր, զբաղեցնում է 3-րդ տեղը: Չնայած նրան, որ Վարդան Մինասյանի սաներն առաջինը բացեցին հաշիվը, սակայն հետո պարտություն կրեցին 1:2 հաշվով: «Գանձասար»- «Բանանց» խաղում գրանցվեց միայն մեկ գոլ, և հաղթանակ տոնեց «Բանանցը»: «Արարատի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ նաև «Շիրակը»: 22-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 17-ին և 18-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |