ANCA-ն կոչ է անում քվեարկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ![]() 13 սեպտեմբերի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին կապվել իրենց ծանոթ օրենսդիրների հետ, որպեսզի նրանք քվեարկեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ: Ինչպես հաղորդում է ANCA-ն, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր նախատեսում է քվեարկության դնել Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Պատասխանելով սենատոր Մենենդեսի գրավոր հարցմանն այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործել ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ 1915թ., դեսպան Ռիկարդոնեն պատասխանել է, թե դրանց մեծ մասը գործում է մինչ օրս: Ըստ պատմական աղբյուրների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող շուրջ 2000 եկեղեցիներից այսօր գործում է միայն 50-ը: «Ֆրենսիս Ռիկարդոնեից պահանջվել է մեկ շաբաթ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների մասին թյուր տեղեկատվությունն ուղղելու համար։ Սակայն ուղղված տեքստում չկան կոշտ և դիպուկ հայտարարություններ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականության մասին»,- նշել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |