Ըմբշամարտի ԱԱ. Հայ ըմբիշները կրկին պայքարի մեջ կմտնեն նախնական փուլից![]() 13 սեպտեմբերի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Ստամբուլում կմրցեն մինչև 60, 84 և 120 կգ քաշային կարգերում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն իրենց ելույթները կրկին սկսելու են նախանական փուլում: Վահան Ջուղարյանը (60 ք/կ) հանդիպելու է Դրիտանո Խայրիզիի հետ (Սլովենիա), Արթուր Շահինյանի (84 ք/կ) մրցակիցն է լինելու Ամեր Խրուստանովիչը (Ավստրիա): Ամենաանբարենպաստ վիճակահանությունը բաժին ընկավ Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևին (120 ք/կ): Նա 1/32 եզրափակչում կհանդիպի Խելկի Նաբիի հետ (Էստոնիա ): Նույն ենթախմբում հայտնվեց նաև օլիմպիական չեմպիոն և աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Լոպեսը (Կուբա), որին Պատրիկեևը զիջել էր 2010-ի ԱԱ եզրափակչում: Առաջնության առաջին օրը, որը վարկանիշային է, հայ մարզիկներին չհաջողվեց մեդալներ նվաճել և մասնակցություն ապահովել 2012-ի օլիմպիական խաղերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |