«Զվարթնոցի» նոր տերմինալը և Ստեփանակերտի օդանավակայանը կգրավեն նոր ներդրողների

«Զվարթնոցի» նոր տերմինալը և Ստեփանակերտի օդանավակայանը կգրավեն նոր ներդրողների

PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը և Ստեփանակերտի նոր օդանավակայանը կփոխեն երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման մակարդակը և խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար: Այդ մասին Երևանում սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Առաջիկայում երկու երկրների մայրաքաղաքներում գործելու են ժամանակակից օդանավակայաններ, որոնք մեծ նշանակություն ունեն լոգիստիկայի տեսանկյունից, և կարծում եմ, որ զգալիորեն կազդեն զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև ներդրումների հոսքի վրա, քանի որ ընկերությունների համար ավելի հեշտ կլինի հասնել մինչև Արցախ»,- հավելել է նա:

Երևանում իր աշխատանքն է սկսել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության համատեղ կոլեգիայի նիստը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---