ԵԱՀԿ. Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջման հասնելու ակնհայտ ներուժ կա

ԵԱՀԿ. Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջման հասնելու ակնհայտ ներուժ կա

PanARMENIAN.Net - Առկա բանակցային ձևաչափի՝ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջման հասնելու ակնհայտ ներուժ կա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում:

«Ես ափսոսում եմ, որ կողմերը մինչ օրս չեն կատարել Սոչիում այս տարի ձեռք բերած համաձայնությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մասին», նշել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ըստ Կոբերացկու, կարևոր է շարունակել ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա: «Ուստի, ողջունում եմ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը բանակցությունների խթանմանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---