ՎԶԵԲ-ը «Սարանիստ» ընկերությանը կտրամադրի 3 մլն դոլար![]() 13 սեպտեմբերի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ( ՎԶԵԲ) 3 մլն դոլար է տրամադրելու «Սարանիստ» ընկերությանը, որն արտադրում է ապակյա տարաներ: Ինչպես նշվում է ՎԶԵԲ մամլո հաղորդագրությունում, հատկացված միջոցներն օգտագործվելու են նոր վառարանի և ապակու արտադրության նոր հոսքագծի շինարարության համար: Դա թույլ է տալու ընկերությանն ընդլայնել իր արտադրական ծավալները և այլընտրանքային տարբերակներ առաջարկել ապակե ավելի թանկ ներկրվող ապրանքներին: ՎԶԵԲ-ի ագրոբիզնեսի բաժնի տնօրեն Ժիլ Մետետալի խոսքով, մասնավոր բիզնեսին աջակցելը Հայաստանում բանկի առավելություններից մեկն է: «Սարանիստ» ընկերությունը հիմնվել է 1989-ին և Հայաստանում գունավոր ապակու արտադրության առաջատար ձեռնարկություններից է: Արտադրանքն իրացվում է տեղի շուկայում, ինչպես նաև արտահանվում է Վրաստան:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |