Ըմբշամարտի ԱԱ. Յուրի Պատրիկեևը չկարողացավ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել![]() 13 սեպտեմբերի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին իրենց ուժերը չափեցին երեք քաշային կարգերի հունա-հռոմեական ըմբիշներ: Մինչև 120կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևը երկու մենամարտերում հաղթեց հակառակորդներին, սակայն 1/8 եզրափակչում զիջեց Միխայիլ Լոպեսին (Կուբա): Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, և դրա շնորհիվ հայաստանյան ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ: Առաջին մենամարտում Պատրիկեևը հանդիպեց Յոանն Էուրենի հետ (Շվեդիա) և կարողացավ առաջին մրցափուլում հաղթանակ տանել, սակայն հետո շվեդը հավաքվեց և 2:1 հաշվով պարտության մատնեց Պատրիկեևին: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը զրկվեց մեդալից և Օլիմպիական խաղերի ուղեգրից: Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |