Աքչամ. Եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր դերը տարածաշրջանում, նա պետք է առավել քննադատաբար մոտենա իր պատմությանը![]() 14 սեպտեմբերի 2011 - 09:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր, թուրք պատմաբան Թաներ Աքչամը The International Raoul Wallenberg Foundation իր հոդվածում ներկայացնում է այն քայլերն ու անհրաժեշտ փոփոխությունները, որ պետք է անեն թուրքական իշխանությունները, եթե ցանկանում են առավել ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում: Այդպես հեղինակը նշու մ է, որ թուրքական իշխանությունները պետք է առավել դրական համատեքստում շոշափեն հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ըստ նրա, եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր դերը տարածաշրջանում, նա պետք է առավել քննադատաբար մոտենա սեփական պատմությանը: Այդ համատեքստում Աքչամը նկատի ունի թուրք իշխանությունների քաղաքականությունը ազգային, մասնավորապես, քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ: «Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը շատ հեռու է նման քայլերից, ուստի այսօր Թուրքիան նախկինի պես ընկալվում է որպես տարածաշրջանում քրիստոնյաների ընդդիմադիր ուժ»,-նշում է պրոֆեսորը: Նման ընկալումը հերքելու համար Թուրքիան պետք է հստակ դիրքորոշում որդեգրի պատմական փաստերի վերաբերյալ, «եթե Թուրքիան մտադիր է դառնալ մարդու իրավունքների պաշտպանը տարածաշրջանում, նա դրանով իսկ կհիշեցնի մարդկության դեմ կատարված իր իսկ ոճրագործությունների մասին»: Բացահայտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունների թեման՝ պատմաբանն ուշադրությունը հրավիրում է Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման և 1915թ. իրադարձությունների վրա՝ գնահատելով դրանք որպես Հայոց ցեղասպանություն: «Մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքնի հիմնարար սկզբունքներից է: Առաջին անգամ այդ նորմը կիրառվեց 1915թ. մայիսի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հետագայում հիմք հանդիսանալով Նյուրնբերգի դատավարության համար, ինչպես նաև Հարավսլավիայում, Ռուանդայում նմանատիպ հանցագործությունների վերաբերյալ դատավարությունների համար»,-գրում է Աքչամը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |