Վալերի Խանուկաև. Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() 14 սեպտեմբերի 2011 - 09:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լեռնային հրեաների համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկը, արվեստի գործիչ, բանաստեղծ ու հրապարակախոս, «Գայանե Խաչատուրյան» միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևը վստահ է, որ Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ Խանուկաևի, Իսրայելը չի կարող հաշվի չառնել աշխարհի հրեական համայնքների դրական վերաբերմունքը Հայաստանի ու Արցախի հանդեպ: «Հրեա մտավորականությունը միշտ սատարել է Հայկական հարցին: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն քննարկվել է հրեաների շրջանում: Ավելին, դեռ ղարաբաղյան շարժման սկզբում ղարաբաղցիների ռուսաստանցի պաշտպանների թվում կային նաև հրեաներ: Իսկ Իսրայելը ոչ միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև սերտ կապեր կհաստատի Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Այլ ճանապարհ չկա: Քարերը հավաքելու ժամանկն է»,-նշում է «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամի նախագահը՝ ներկայացնելով իր նոր «Քարը» հրապարակումը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |