ԱՄՆ-ի համաձայնությունը Ռումինիայի հետ ՀՀՊ հարցում առավել է հիմնավորում է ՌԴ պահանջը՝ իրավական երաշխիքնել ներկայացնել, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեձ:
Հարկավոր է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում մշակել գործուն ու առարկայական որոշումներ ՀՀՊ գաղափարի ու կառուցվածքի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ «2015թ. Ռումինիայում տեղակայվելիք ՀՀՊ համալիրը ԱՄՆ կողմից կառուցվող ռազմավարական ենթակառուցվածքների հերթական օղակն է:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տեոդոր Բակոնսկին սեպտեմբերի 13-ին միջկառավարական համաձայնագիր են կնքել Ռումինիաում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ: