ԱՄՆ կոնգրեսականը շնորհավորել է Արցախի նախագահին անկախության 20-ամյակի կապակցությամբ![]() 14 սեպտեմբերի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենք Փալոունը շնորհավորական նամակ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, գրում է Asbarez-ը: «Ես շնորհավորում եմ ձեր ժողովրդին Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այդ օրը շատ խորհրդանշական է ազատության համար ձեր պայքարում: Դուք հաջողությամբ պաշտպանեցիք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ քաղաքացիներ զոհեցին իրենց կյանքը ազատության համար պայքարում: Ձեր գործողությունների իրավացիության մեջ աննկուն վստահությունը ձեզ հնարավորություն տվեց վերականգնել տնտեսությունը` լավ հիմք ստեղծելով երկրի հետագա զարգացման համար»,- ասել է Փալոունն իր նամակում: Կոնգրեսականը նաև նշել է, որ 20 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր գոյության իրավունքը, հավատարմությունը համաշխարհային արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը: «Ես բարձր եմ գնահատում ձեր կառուցողական մոտեցումը խաղաղություն հաստատելու գործընթացում: Հպարտ եմ կանգնել ձեր կողքին ձեր երկրի անկախության միջազգային ճանաչման ձեռբերման ընթացքում: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը կծածանվի` նշանավորելով ձեր ժողովրդավարական երազանքի իրագործումը»,- ասվում է ուղերձում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |