Շախմատի Գրան պրի. 6-րդ տուրն Էլինա Դանիելյանի համար անհաջող էր![]() 14 սեպտեմբերի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը Գրան պրիի երկրորդ փուլի 6-րդ տուրում հանդիպել է չինացի Ժու Չենի հետ: Դանիելյանը խաղացել է սև խաղաքարերով և զիջել է արդեն 37-րդ քայլում: Դանիելյանն ունի 1,5 միավոր ու գրավում է նախավերջին՝ 11-րդ տեղը: Գրան պրիի առաջատարն է Չժաո Քսյուն (Չինաստան) 4 միավորով: 7-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան), որը նույնպես ունի 1,5 միավոր ու նախավերջին տեղում է: Մրցաշարի հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որն անցավ Ռոստովում օգոստոսի 1-15. Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը 5 միավորով: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի Հոու Իֆանը, որը վաստակեց 8 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |