Թուրքիան կավելացնի ներդրումները Եգիպտոսի տնտեսության մեջ![]() 14 սեպտեմբերի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդրումներն ավելացնել մինչև $5 մլրդ: Այդ մասին Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, այդ նպատակով այսօր ստեղծվել է Ռազմավարական համագործակցության խորհուրդ, որը կոչված է երկու երկրների տնտեսական և մշակութային կապերը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: «Այդ մեխանիզմն ապագայում մեր պետություններն ավելի ուժեղ կդարձնի»,- հայտնել է նա իր եգիպտացի պաշտոնակից Իսամ Շարաֆի հետ համատեղ մամլո ասուլիսում: Թուրքական ներդրողներն արդեն մոտ $1,5 մլրդ են ներդրել տարբեր նախագծերի մեջ: «Մեր կառավարությունը մտադիր է աջակցել դրան, որպեսզի այդ թիվն առնվազն 5 միլիարդի հասցնի»,- նշել է Էրդողանը: Բացի դրանից, թուրքական վարչապետը շեշտել է, որ Կահիրեն ու Անկարան պայմանավորվել են ապրանքաշրջանառություն մշակել: Եգիպտոսն «արաբական գարնան» երկրներով Էրդողանի շրջագայության առաջին կետն է: Չորեքշաբթի նա կմեկնի Թունիս, իսկ հինգշաբթի` Լիբիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |